2023թ․ դեկտեմբերի 6-ին, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (ԳՆԳԱԿ) հիմնադրամը՝ Եվրահանձնաժողովի, NCP_WIDERA.NET նախագծի և ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ, կազմակերպում է Եվրամիության Հորիզոն Եվրոպա ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում։ Միջոցառումը կանցկացվի ՀՀ ԳԱԱ Նախագահության գիտաժողովների դահլիճում (2-րդ հարկ)՝ ք. Երևան 0019, Բաղրամյան 24, ժամը՝ 10։00-16։00:
Միջոցառմանը զեկուցումներով հանդես կգան Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչները՝ ներառելով, ի թիվս այլոց, հետևյալ թեմաները՝
- Հորիզոն Եվրոպա ծրագիրը և հնարավորությունները Հայաստանի համար,
- Հորիզոն Եվրոպա ծրագրի ընդհանուր դրույթներն ու մասնակցության պայմանները,
- Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների ենթածրագիրը,
- NCP_WIDERA.NET նախագիծը և աջակցման գործիքները,
- Widening ենթածրագիրն ու առաջիկա մրցույթները,
- Հորիզոն Եվրոպա ծրագրում հաջողված հայկական նախագծերի փորձի ներկայացում,
- Նորարարությունների Եվրոպական խորհրդի մրցույթները,
- COST ծրագիրը և այլն։
Միջոցառումը բացառիկ հնարավորություն է հայ գիտահետազոտական համայնքի ներկայացուցիչների համար ստանալ տեղեկատվություն և հետաքրքրող հարցերի պատասխանները Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից։
Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամը՝ 17:00:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ 👇🏻
Հարցերի դեպքում կարող եք գրել կամ զանգահարել՝
info@sipac.am
060 623 542, 010525432